?

Log in

No account? Create an account
Ոնց որ առաջին գրառում
qashataghci

Բարև հայեր

 Վերջապես ես որոշեցի բլոգ ստեղծել: Գրելու եմ ամեն ինչի մասին, բայց բնակեցումն է լինելու հիմնական թեման: Դեռևս լրիվ ծանոթ չեմ կենդանի մատյանի հնարավորություններին: Հուսով եմ` ընթացքում կսովորեմ: 

Ես քաշաթաղցի եմ:

Այնպես է ստացվել, որ հայերը տարաբաժանվում են ապարանցիների, քյավառցիների, երևանցիների, ղարաբաղցիների և այլն, հայերը նաև պարսկահայ են, ամերիկահայ, պոլսահայ, թիֆլիսահայ և այլն: Այս խուճուճ իրավիճակում ես գերադասում եմ լինել քաշաթաղցի, քարվաճառցի, աղդամցի, կովսականցի: Եվ քանի որ բնակվում եմ Քաշաթաղի Բերձոր քաղաքում, ուրեմն այս պահին քաշաթաղցի եմ:


Նոր մեղվաբույծ 3
qashataghci
Կորյունը հայրենադարձ է Իրաքից: Այս տարի ընտանիքով տեղափոխվել է բնակվելու Աղավնատուն գյուղ, որտեղ բացի հող մշակելուց, նաև փորձելու է զբաղվել մեղվաբուծությամբ:
IMG_5667

Կորյունի բանջարանոցը
IMG_5659

Արթուրն ու Կորյունը ստուգում են մեղուների վիճակը:
IMG_5665

Կորյունն արդեն մի փորձություն բարեհաջող անցավ, մեղուն խայթեց, բայց առանց որևէ լուրջ հետևանքի:
IMG_5661

Արթուրը փորձառու մեղվաբույծ է, այս պարագայում՝ Կորյունի ուսուցիչը:
IMG_5666

Թուղթ գրելը պարտադիր է:
IMG_5576

Լրացուցիչ փեթակները մինչև բուն նշանակությամբ կիրառվելը ծառայում են կենցաղային նպատակներով:
IMG_5658

Նոր մեղվաբույծ 2
qashataghci
Մխիթար Մովսիսյանը ապրում է Վաղազին գյուղում, ունի երեք երեխա:
IMG_5558

Մխիթարն արդեն ստեղծել է տնտեսություն. ունի կովեր ու խոզեր, պակասում էին մեղուները, դա էլ ՙՙՄենք՚՚՚-ի ներդրումով ենք փորձում լրացնել:
IMG_5560

Մեկ ամիս առաջ հանձնված երեք մեղվաընտանիքները դարձել են չորսը, երկուսին էլ վերնահարկ է դրվել, և այդ ամենը փորձառու հարևանի՝ Արթուր Սանամյանի օգնությամբ:
IMG_5625

Նոր մեղվաբույծ
qashataghci
Շիրազ Հովհաննիսյանը 2011թ-ից ապրում է Բերձորում: Հիմա հիմնականում աշխատում է որպես շինարար, դրա հետ մեկտեղ զարգացնում է իր տնտեսությունը: Այս տարի <<Մենք>> ԳՓՄ-ի կողմից <<Պարզ Էստաֆետ>>  սխեմայով՝ http://qashataghci.livejournal.com/7072.html Շիրազին մեղուներ ենք հանձնել:
IMG_5582
Այս վեց փեթակներից երեքը մեղուներով ենք հանձնել, որոնցից երկուսը արդեն կիսվել են

IMG_5571
Շիրազի փոքր տղան՝ Արսենը

IMG_5587
Այսպիսի տեսարան է բացվում Շիրազի տնից

IMG_5583
Քարից հաց քամելու իրական օրինակ

Այսպես խոսեց…
qashataghci
Մի անգամ Զրադաշտն անցնում էր Խայտաբղետ Կով կոչվող քաղաքի հրապարակով ու արձաններից մեկի մոտ հավաքված ամբոխից դիմեցին նրան.
--- Ասա մեզ քաղաքականության մասին:
Բարձրացավ Զրադաշտը արձանի պատվանդանին ու խոսեց.

---<<Քաղաքանությունը պոռնկություն է>>,-ասում է Պոռնիկը, ու ամեն ինչ իր շուրջը բարոյազրկում: <<Կարևորը փողն է ու իշխանությունը>>,- ասում է Պոռնիկը: Շատ փող է պետք նրան՝ իշխանության համար, և իշխանություն է պետք նրան՝ շատ փողի համար: <<Ամեն ինչ վաճառվում է ու ամեն ինչ գնվում է>>,- ասում է Պոռնիկը  և փողով գնում է նա մարդկանց՝ նրանց հոգիներն ու ձայները: Իշխանություն է գնում Պոռնիկը ու փչացնում է այն, ծառայեցնելով իր փող ստեղծելու անհագուրդ ցանկությանը: Վաճառում է նա ամեն ինչ. այն ինչ ստեղծել են ու թողել են նախնիներն, և այն, ինչ դեռ պետք է ստեղծեն հաջորդ սերունդները: Նա նույնիսկ վաճառքի է հանում այն, ինչը չի վաճառվում՝ նախնյաց հիշատակն ու սերունդների հույսը, հայրենիքի հնարավոր ու ներկա տարածքը, մարդկանց հիշողությունն ու երազանքը, հոգևոր արժեքներն ու սրբությունները: Չկա հանցանք, որ չգործի Պոռնիկը իշխանության ու փողի համար, և կանգ չի առնի նա կամովին, այլ միայն երբ կկործանվի ինքը, կամ իր զավթած երկիրը:

---<<Քաղաքականությունը հնարավորինի արվեստն է>>,- ասում է Իրատեսը ու հաշվում: Նա հաշվում է ու ասում, ինչն է հնարավոր և ինչին կարող եք հավակնել: Նա ամեն ինչ գիտի ու ամեն ինչ կարող է հաշվել՝ այն ինչ հնարավոր է հաշվել ու նույնիսկ հնարավոր չէ: <<Եկեք գնանք արևմուտք, այնտեղ բարեկեցիկ են ապրում, կամ էլ հյուսիս՝ այնտեղից մենք ուժ կստանանք, կամ էլ հարավ՝ այնտեղ տաք է, կամ էլ արևելք՝ այնտեղ էլ շատ հետաքրքիր է: Նորից հաշվենք. արևմուտքը փչացած է, հյուսիսը՝ կոպիտ , հարավը՝ օտար, արևելքն էլ՝ անորոշ: Լավ կշռենք մեր հնարավորություններն ու  որոշենք թե ինչ անենք:>>,- ասում է Իրատեսը: Թողնենք նրան իր հաշիվների հետ, քանզի նա մեծամիտ է, որ կարծում է, թե հաշվել գիտի:

---<<Քաղաքականությունը անհնարինին հասնելն է>>,- ասում է Երազողը ու նայում է վեր: <<Նպատակը չի կարող փոքր լինել, այդժամ նա նպատակ չէ, չի կարող նրան հասնելը բերկրանք պատճառել, քանզի ջանք չի պահանջել քեզնից նրան հասնելու համար>>,- ասում է Երազողը ու ցույց է տալիս Նպատակը, որին հասնելը բոլորդ էլ անհնար եք համարում: <<Իսկ ով կարող է ասել, թե մենք ինչի ենք ընդունակ>>,- ասում է Երազողը, ու տանում է ձեզ դեպի ամենաբարձր, ամենավեհ և ամենից գեղեցիկ Նպատակը: Առաջնորդում է նա ձեզ դեպի բարձրը և դուք ուժեղանում եք, առաջնորդում է նա ձեզ դեպի վեհը և դուք ազնվանում եք, առաջնորդում է նա ձեզ դեպի գեղեցիկը և դուք գեղեցկանում եք: Օր օրի դուք ավելի հստակ եք տեսնում Նպատակի մոտ լինելն ու հնարավորությունը՝ նրան հասնելու, և եթե ոչ դուք, այլ ձեր սերունդները կհասնեն ձեր Նպատակին:

---Տուր մեզ երազողին, Զրադաշտ և մենք կգնանք նրա ետևից,---գոչեցին ամբոխից:

---Ես չգիտեմ, թե ով է Երազողը,---ասաց Զրադաշտը: Գուցե նա եկել-անցել է, կամ՝ հետո կգա, կամ էլ նա հենց հիմա մեր մեջ է գտնվում: Նրան ճանաչելու համար երազ պիտի ունենալ ու գնալ դեպի այդ երազը: Այդժամ միայն դուք կտեսնեք Երազողին ձեր առջև և կգնաք դեպի Նպատակը:

Երբ հեռանում էր Զրադաշտը հրապարակից, ինքն իրեն խոսեց.
---Իրոք, որ ես հենց հիմա հորինեցի Երազողին: Եվ ու՞մ է պետք կյանքն առանց երազի, թեկուզև այն լինի երազ Երազողի մասին:

Տիգրան Կյուրեղյան
24.02.2014


Մեղրատոն
qashataghci
Տնտեսագետներն ասում են, որ շուկան այն վայրն է, որտեղ իրար են հանդիպում մեծ թվով գնորդներն ու մեծ թվով վաճառողները: Միայն շուկայում է հնարավոր նորմալ գնագոյացում, որովհետև բազմաթիվ գործարքները շուկայում կնքվում են իրազեկված գնորդների ու վաճառողների կողմից ու կողմերը իրենց խաբված չեն կարող զգալ: Կարևոր է, որ կնքվող գործարքների՝ հիմնականում գների, մասին իմանան շուկայի բոլոր մասնակիցները, ինչն էլ բերում է առաջարկի ու պահանջարկի հավասարակշռման ու շուկայական գնի սահմանման:
Հայաստանում այդպիսի դասական իմաստով մեղրի շուկա պարզապես չկա: Մեղրը հիմնականում վաճառվում է ընկեր-ծանոթ-բարեկամների վստահության շղթաների միջոցով, քանի որ որակի հարցում գնորդները ապավինում են վաճառողներին անձամբ ճանաչելուն, կամ էլ ճանաչողներին ճանաչելուն և այդպես շարունակ: Քիչ քանակությամբ մեղր սկսել են վաճառել նաև խանութներում, հիմնականում սուպերմարկետներում, բայց դա էականորեն բարձրացնում է մեղրի գինը, բնականաբար նաև մատչելիությունը սպառողների լայն շերտերին:
Մեղրի շուկայի դասական իմաստով ձևավորելու համար առաջարկ ունեմ, որը դնում եմ քննարկման:
Անհարժեշտ է հիմնել Մեղրի տոն: Սեպտեմբերի առաջին կեսին, երբ մեղվաբույծները արդեն քամել են մեղրը ու հիմնականում տեղափոխել իրենց մեղվանոցները, Երևանում ու մեծ քաղաքներում կազմակերպվում են մեղրի տոնավաճառներ, որտեղ պետք է ազատ՝ առանց վճարի, մասնակցելու իրավունք ունենան բոլոր մեղվաբույծները: Տոնը կնպաստի մեղվաբույծների ու մեղրասերների անմիջական, առանց միջնորդների շփմանը ու մեղրի շուկայի ձևավորմանը:
Եկեք միասին <համոզենք> մեր կառավարությանը կազմակերպել <Մեղրատոն>-ը, պարգևենք ինքներս մեզ լավ, ուրախ ու քաղցր տոն:

Մեղրի սեզոն 2013
qashataghci
Մեր մեղրի երկրպագուներին հայտնում եմ, որ արդեն սկսել ենք մեղրաքամը:
Շուտով մեր մեղրը կհասցնենք նաև Երևան:
Երևանում և իր շրջակայքում 1լիտրը, որը մոտ 1.5 կգ է, արժե 4500 դրամ, այսինքն` 1 կգ-ը 3000 դրամ:
Բանկաների վերադարձը պարտադիր է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ինձ, հեռախոսներս՝ 091(093)(095)-36-13-75:

Տիգրան Կյուրեղյան

Սթափ վերլուծության էմոցիոնալ արձագանք 2
qashataghci
  Գնանք մեր վիրտուալ ընկեր Կորեոլանի  հետքերով. մաս3-ում նա խոսում է սկզբից պարենային ինքնաբավության հասնելու մասին ու տեղին հարցադրում է անում: Այդ թեմայով մեջբերեմ ֆեյսբուքյան գրառումս ամբողջությամբ.

«Սյունիքի արոտավայրերը Իրանի ատրպատականցիների վարձակալության տալու հետ կապված որպես փաստարկ բերում են այն փաստը, որ դրանք այսպես, թե այնպես չեն օգտագործվում: Նորմալ մարդը դրանից միայն կարող է մի եզրակացություն անել. օգտագործենք: Ի՞նչ է հարկավոր անել որպեսզի մեր անասնապահները օգտագործեն մեր արոտավայրերն ու խոտհարքները, որպեսզի մեր ներդրողները մտածեն իրենց գումարները ներդնեն այդ ոլորտում: Պետք է պաշտպանել տեղական արտադրողին, ու ավելին՝ նրան խթանել, դրանով բարձրացնել մեր պարենային անվտանգության մակարդակը:
Ամենապարզ ու առաջնահերթ քայլը կարող է լինել Հայկական բանակի համար միայն տեղական մսի գնումների կազմակերպումը: Վերջերս պարզվեց, որ բանակի համար գոմեշի միս են մատակարարել Հնդկաստանից, ու քրեական գործով միակ ձերբակալվածը ճակատագրի հեգնանքով Կապանի մսի կոմբինատի տնօրենն էր: Փաստորեն մսի կոմբինատը տեղական մսի մթերումների փոխարեն զբաղվել է գոմեշի մսի հասարակ սպեկուլյացիայով:
Կարելի է շատ փաստարկներ բերել, թե տնտեսական ու անվտանգության ինչ առավելություն ունի բանակի համար տեղական մսի մատակարարումը, բայց ես նշեմ միայն մեկը: Հնարավոր պատերազմի դեպքում, իսկ այն բացառել ոչ ոք չի կարող, անհրաժեշտ բարձր կալորիականություն ունեցող սննդի պաշարները կենդանի վիճակում արածում են մեր մարգագետիններում, այլ ոչ ճանապարհին են, որը կարող է փակվել դիվերսիաների հետևանքով, կամ սառնարանում, որը կարող է հոսանքի խափանումներից չաշխատել:
Մի խոսքով՝
Հայ զինվորին տեղական միս»

  Պարենային անվտանգության բարձրացման համար բացի դրանից անհրաժեշտ է պաշտպանել տեղական արտադրողին, այս դեպքում՝ հայ անասնապահին, ինչը ենթադրում է ներմուծման լուրջ սահմանափակում, դոտացիաներ ու այլ միջոցառումներ: Հիմա հարցնենք, թե 500 քկմ արոտավայրերը 1,25 մլն դոլարով վարձակալությամբ տալով Իրանի ատրպատականցիներին, մենք բարձրացնում, թե՞ իջեցնում ենք մեր պարենային անվտանգության մակարդակը: Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է: Իրականում վարձակալության տալով այդ /համարյա Մեղրու շրջանին հավասար/ տարածքը օտարին, մենք այն դնում ենք մեր տնտեսությունից դուրս, այն դարձնում ենք Իրանի տնտեսության օրգանական շարունակություն, իսկ հաշվի առնելով վերևում ասվածը, նաև մեր ինքնիշխանությունից դուրս ենք դնում: Մի ավելորդ անգամ հիշեցնեմ, որ վարձակալության վճարը այնքան չնչին է, որ այն կարելի հանգիստ այլ աղբյուրներից ձեռք բերել ու լուծել մեր վիրտուալ ընկեր Կորեոլանի կողմից նորից բարձրացվող ու հույժ կարևոր մեխանիզացիայի խնդիրը:
  Նույն այս բաժնում մեր վիրտուալ ու լավ ընկեր Կորեոլանը մի շարք ճիշտ ու տեղին հարցադրումներ է անում, ուղղված Սյունիքի մարզպետին ու մարզպետարանին, գյուղատնտեսության նախարարությանն ու կառավարությանը, որոնց միանում եմ: Փաստորեն. սեփական ուժերով մեր հողային ռեսուրսները օգտագործելու, տեղում մսի արտադրությունը ավելացնելու ուղղությամբ ջանքեր թափելու և մեր գյուղացիներին մեխանիզացիայով ապահովելու գործուն մեխանիզմներ ստեղծելու փոխարեն մեր փառապանծ կառավարությունը՝ ի դեմս Սյունիքի մարզպետի ուզում է չնչին գներով այն ըստ էության վաճառել օտարների: Կարծում եմ, որ մեր վիրտուալ լավ ընկեր  Կորեոլանը կհամաձայնի իմ հետ, որ նման կառավարությանը, որպես նվազագույն պատիժ, պետք հրաժարեցնել: Միևնույն ժամանակ ցավով պետք է նշել, որ ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերն էլ, որոշ բացառությամբ, մինչև հիմա լրիվ անտարբեր են այս կարևորագույն հարցի նկատմամբ, որով ցույց են տալիս, որ իրենք նույնպես իրենց տեղում չեն: Հուսով եմ, որ ապագայում մեր քաղաքական դաշտը կամաց-կամաց կազատվի իր ապազգային բաղադրիչներից ու կհամալրվի ազգային օրակարգ ունեցող ուժերով:
  Ես վստահ եմ, որ Հայաստանում նման բոլոր հարցերը կարող են և պետք է լուծվեն տեղում, բացառելով մեր ռեսուրսներն օտարներին հանձնելը, բարձրացնելով պարենային անվտանգության մակարդակը, առանց էկոլոգիական ռիսկերի ու անվտանգության համար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու: Դրա համար էլ հենց հարկավոր է հանրության բուռն, ինչ որ տեղ նաև էմոցիոնալ արձագանքը նման խնդիրներին, ապա թե ոչ, մեր փողապաշտ հասարակության մեջ, որտեղ իրականում միակ աստվածը փողն է, ուր ամեն ինչ ծախվում է՝ միայն լավ փող տվող լինի, սկզբունքով, հասարակությունից ավելի փչացած ու հասարակությանը փչացնող կառավարությունը ամեն ինչ կծախի առանց աչք թարթելու: Մտահոգ հանրությունից այլ բան, քան էմոցիոնալ արձագանք, ակնկալել պետք չէ, իսկ ավելի լուրջ ու կշռադատված մոտեցումներ մենք պետք է պահանջենք կառավարությունից ու քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչներից: Մեզ, բլոգային հարթակում գրողներիս, այդ թվում՝ անվտանգության հարցերով մտահոգ մեր վիրտուալ ընկեր Կորեոլանին, ով, պարզվում է, որ կարող է նաև լավ գլուխ հանել գյուղատնտեսությունից, մնում է միայն մի քիչ ավելի մշակված ու հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ ներկայացնել այս հույժ կարևոր խնդիրը հանրությանը, կառավարությանն ու քաղաքական դաշտի մյուս մասնակիցներին: Կարդալով այս հարցի շուրջ քննարկումները ԿՄ-ում ու ՖԲ-ում, կարծում եմ,  կարելի է եզրակացնել, որ  այս հարթակներում ակտիվ օգտատերերը դեմ են  Սյունիքից 500 քկմ տարածք Իրանի ատրպատականցիներին վարձակալությամբ տալուն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր վիրտուալ ընկեր Կորեոլանին, ով իր ճիշտ հարցադրումներով ու ակտիվությամբ նպաստեց նման կարծիքի ձևավորմանը: Հուսով եմ, որ այսուհետ ևս Կորեոլանը կշարունակի իր սթափ գրառումներով լրջություն հաղորդել ինչ որ տեղ էմոցիոնալ պահանջին, որն է. Ո՛չ Սյունիքի վաճառքին:

Սթափ վերլուծության էմոցիոնալ արձագանք
qashataghci
Ասեմ միանգամից, որ ուրախ եմ իմ վիրտուալ ընկեր koreolan-ի այս համակարգված ու ընդարձակ հոդվածի http://koreolan.livejournal.com/191242.html գոյությամբ, քանի որ դժվար թե ես ինձ կարողանայի ստիպել  այսպես ամբողջական անդրադառնալ այս չափազանց կարևոր թեմային, դրա համար իմ խորին շնորհակալությունը իրեն:
Նախաբանում  ու առաջին մասում Կորեոլանը աղմուկը համարում է անհամարժեք ու խորհուրդ է տալիս. « բողոքը պիտի լինի էմոցիաներից և հայտարարություններից լիովին զուրկ, իսկ դրանց փոխարեն պիտի լինեն բացառապես փաստեր ու սառը դատողություն»։ Ինչպես երևում է այդ «ձգված նախաբան»-ից Կորեոլանը մեր կողմից է, ուղղակի իր խորհուրդներով ուզում է ճիշտ հունի մեջ դնել մեր պայքարը, որի համար իմ խորին շնորհակալությունը իրեն:
Մաս 2-ում լրիվ ճիշտ բնութագրում. «Այն, որ ադրբեջանցիները «раздражающий фактор» են, իհարկե, բնական է։ Հա, և բնականաբար, իմ համար էլ է դա «раздражающий фактор»։»  Բայց իմ ընկեր Կորեոլանը կարողանում է իր էմոցիաները պահել ու մեզ մատուցել շատ հավասարակշռված, սթափ ու ռացիոնալ վերլուծություն, որի համար իմ խորին շնորհակալությունը իրեն:
Մտահոգություն 1. «Ինչու՞ ենք ընդհանրապես ադրբեջանցիներին թողնում Հայաստան։»  Կորելանը ավելի է բացում այդ հարցը ու ավելի լրջացնում «իրանցիների Հայաստանում հաստատվելու խնդիրը վաղուց կա և, ի դեպ, ունի ավելի լայն մասշտաբներ։ Ու այդ խնդիրը կլինի նույնիսկ գործարքի ձախողման դեպքում։ Եվ դա պետք է լուծել։» Հարցադրումը ճիշտ է ձևակերպված, որի համար իմ խորին շնորհակալությունը իրեն:
Նշվում են երկու հնարավոր լուծումները, որոնք են՝« քյառթու փակում ես սահմանը» կամ էլ «պոլիտկոռեկտ արտահայտվենք` ինտեգրել»։ Կորեոլանի բավականին երկար տեքստից երևում է, որ նա հակված է ինտեգրելուն, քան սահմանը փակելուն: Այստեղ ես պետք է առարկեմ, որովհետև ինտեգրել, կամ ձուլել հնարավոր չէ ընդհանրապես: Դա չի հաջողվել Եվրոպայում ու ԱՄՆ-ում, չի հաջողվի նաև մեր մոտ: Եվրոպական լիդերները ընդամենը անցյալ տարի մեկը մյուսի հետևից հայտարարեցին իրենց «մուլտի-կուլտի» քաղաքականության ձախողման մասին, իսկ ամերիկյան ձուլման կաթսայի «խոհարարները» վաղուց են ընդունել, որ ուզում էին «ապուր» եփել, բայց իրենց մոտ «սալաթ» ստացվեց: Հայաստանում հնարավոր չի նույնիսկ ինտեգրել Երևանում հաստատված իրանցիներին, էլ չխոսենք սարերում մեկուսի ապրող անասնապահների մասին: Հիմա մի հարց դեռևս միայն Երևանում պարսիկների ներկայությունից արդեն գրգռվող Կորեոլանին. բացի Երևանից նաև Սյունիքի սարերում ատրպատականցիների հայտնվելով մեր այս ուրախ կյանքը ավելի կլավանա՞: Ի՞նչ է պատրաստվում անել Կորեոլանը, միգուցե ինտեգրման-ձուլման սխեմաներ մշակել ու կիրառել ոչ միայն Երևանում հաստատված պարսիկների, այլ նաև Սյունիքի սարերի ատրպատականցիների համար: Մնում է միայն սահմանը «քյարթ փակելը», ինչը և ես առաջարկում եմ: Տերմինը՝ «քյարթ փակել», շատ լավն է, որի համար խորին շնորհակալություն իմ վիրտուալ ընկեր Կորեոլանին:
Ընդ որում պետք է ստուգել, թե Երևանում տնավորված պարսիկները ի՞նչ իրավական հիմքերով են ապրում ու աշխատում: Հայաստանի աշխատաշուկան առանց այն էլ մեծ ծավալ չունի և մենք իրավունք չունենք սակավաթիվ աշխատատեղերը թողնել օտարներին: Կարծում եմ, որ որպես տուրիստ կարելի է թույլատրել առավելագույնը 2 ամիս լինել Հայաստանում, եթե օրենսդրությունը այլ բան է ենթադրում, ապա փոխել է պետք այն:
Մտահոգություն 2.  Իմ հարգելի վիրտուալ ընկեր Կորեոլանը շատ համոզիչ կերպով ապացուցում է, որ մի քանի տարում Հայաստանի դեմոգրաֆիայի հերը չի անիծվի: Համաձայն եմ. այս պահին ու մոտ ապագայում օտար ներգաղթողների պրոբլեմը շատ սուր չէ, բայց  50, 70 տարի հետո մենք կհայտնվենք ոչ նախանձելի վիճակում: Եթե հիմա ոչ մի քայլ չանենք սահմանը «քյարթ փակելու» ուղղությամբ, ապա մեր երեխաները, թոռներն ու ծոռները ստիպված կլինեն պատերազմով լուծելու այդ հարցը: Այս պրոցեսին հանգիստ կարող է վերաբերվել միայն Հայաստանը ընդմիշտ լքել պատրաստվողը, ով իր կապերն էլ է ուզում խզել հայության հետ:  Մեր պապերը մեզ այդ առումով լավ ժառանգություն չթողեցին, ինչն ուղղելու համար մեր սերունդը բազմաթիվ զոհերի գնով կարողացավ փրկել իրավիճակը: Ես չեմ ուզում, որ մեր թոռները մեր պատճառով ստիպված լինեն անցնելու նույն ճանապարհը:
Կորեոլանի կողմից բերված բոլոր օրինակները հենց ապացուցում են մեր մտահոգության իրական լինելը: Հայաստանը դատարկվում է, իսկ Սյունիքը բացառություն չէ: Հարգելի Կորեոլանը կարող է գուգլել ու տեսնել, որ Սյունիքի մարզը նույնիսկ բնակչության կորուստ ունի վերջին տարիներին: Մեր կառավարությունը չփորձելով կանգնեցնել արտագաղթը կարևորագույն այդ մարզից, էլ չեմ ասում՝ չփորձելով վերաբնակեցնել, համաձայնում է ատրպատականցիներին երկարաժամկետ օգտագործման հանձնել մեր տարածքները, ըստ էության վաճառում է դրանք օտարներին: Լավ չէ, որ այս մտահոգությունը ավելի խորացնելով իրանցիների Երևանում գետտոյացման օրինակով, հարգելի Կորեոլանը վերջում այն անհիմն է համարում: Տրամաբանությունը չեմ տեսնում:
Մտահոգություն 3. Անվտանգության հարցերում իմ հարգելի ընկեր  Կորեոլանը ցուցաբերում է աններելի անհոգություն: Ստացվում է այսպես. քանի որ Հայաստանում վխտում են լիքը լրտեսներ, ապա դրանց թվի հավանական աճը ռազմավարական նշանակության ավտոճանապարհի և գազամուղի երկայնքով լրացուցիչ ռիսկ չի ավելացնում: Տրամաբանությունը չեմ հասկանում:
Մտահոգություն 4. Կորելանը համաձայն է ոչխարների վնասակար լինելու հետ. «ոչխարն արոտվայրի հերն, իհարկե, անիծում է», նույնիսկ առաջարկում է «արոտավայրերին հանգիստ տալ», որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Այստեղ կարելի է համեմատական վերլուծություն անցկացնել ավելի խնայողական տավարաբուծության հետ: Այդ թեմայով կա լավ վերլուծություն, որին ավելացնելու բան չունեմ՝ http://lragir.am/index.php/arm/0/comments/view/78235 :
Մտահոգություն 5. Մեր գյուղերը համապատասխան տեխնիկայով ապահովելը լուրջ խնդիր է, որի լուծման ուղղությամբ կառավարությունը մինչ այժմ որևէ գործող մեխանիզմ չի ստեղծել: 50 հազար հեկտարը 25 դոլարով վարձակալությամբ տալով տարեկան ունենում ենք 1,25 միլիոն դոլար: Դա մեծ գումար չէ, այն կարելի է այլ աղբյուրներից ներգրավել, դրանով ավելացնելով մեր գյուղացիների պոտենցիալը նույն այդ հողերը օգտագործելու համար:
շարունակելի

Քարուտի ապագան
qashataghci
  <Մենք> ԳՓՄ <Ապագա> ծրագրով վերջին 6 տարիների ընթացքում Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերում ապրող 15 ընտանիքներ ստացան 3 միլիոն դրամ, որպես խրախուսական գումար: <Ապագա> ծրագիրը սկսել էր գործել 2007 թ-ի հունվարի 1-ին և   գործողության ժամկետը լրանում է 2012 թ-ի դեկտեմբերի 31-ին: Այդ ծրագրին անգնահատելի օգնություն ցուցաբերեց նաև ինտերնետ հանրույթը. Hayastan.com ֆորումի մասնակիցները հավաքեցին և փոխանցեցին ավելի քան 700000 դրամ: http://forum.hayastan.com/index.php?showtopic=41050 
  Դեկտեմբերի 1-ին գնացել էի Քարուտ, <Ապագա> ծրագրի վերջին շահառուի` Սմբատ Հայրապետյանի մոտ: Արևոտ, գարնանային օր էր, երբ հասա, Սմբատը Նիվայի անվադողն էր փչում ձեռքի պոմպով:
Smbat 002 

...Свернуть )